Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Եվրոպական տարածաշրջանում 2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը` հանրության իրազեկվածությունը բարձրացնելու, պատվաստումների միջոցով բնակչությանը վարակիչ հիվանդություններից զերծ պահելու նպատակով:

 

Այս տարի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»  նախաձեռնությունը մեկնարկել է ապրիլի 22-ին և կշարունակվի մինչև ապրիլի 26-ը:

 

Ակնհայտ է, որ իմունականխարգելումն առողջապահության ոլորտում ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է, երբ փոքր ներդրումներով մեծ արդյունքներ են ապահովվում։

 

Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազեց ինչպես կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով.

 

  • պատվաստումների շնորհիվ աշխարհում տարեկան 2-3 միլիոն կյանք է փրկվում,
  • պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ 1998 թվականից ի վեր մոտ 5 միլիոն մարդ կարողանում է քայլել, իսկ առաջիկա 40 տարում նրանց թիվը կգերազանցի 10.6 միլիոնը,
  • Արևմտյան Եվրոպայում կարմրուկով մեկ հիվանդի բուժումը կազմում է 209-480 եվրո, մինչդեռ կարմրուկի պատվաստանյութի 1 դեղաչափն արժե 0.17-0.97 եվրո:

 

Այս նվաճումները, կարծես թե, մարդկանց հանգստացրեցին։ Ձևավորեց թյուր կարծիք, որ արդեն հազվադեպ հանդիպող հիվանդությունների դեմ այլևս պատվաստումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Նման կարծիքը խիստ վտանգավոր է, քանի որ այդ պարագայում դեռևս կարող են առաջանալ մահացու համարվող վարակիչ այդ հիվանդությունների բռնկումներ։ Այս առումով հատկանշական են հետևյալ թվերը և փաստերը. վերջին 2 տարվա ընթացքում գրանցվել են կապույտ հազի բռնկումներ Ճապոնիայում (13000 դեպք) և ԱՄՆ-ում (միայն 2010թ.` 7000 դեպք, մահվան 10 ելք), պոլիոմիելիտի բռնկում Տաջիկստանում (2010թ.` 458 դեպք, մահվան 29 ելք), Սիրիայում (2014թ.` 17 դեպք)։ 2010 թվականից առ այսօր ողջ աշխարհում շարունակվում է կարմրուկի համաճարակը։ Տարեկան 2 միլիոն մարդ մահանում է վիրուսային հեպատիտ Բ-ի բարդություններից:  2013-2014թթ. կապույտ հազի և հարկապույտ հազի համաճարակային իրավիճակի ակտիվացում դիտվել է նաև Հայաստանում, որն ուղեկցվել է մահվան 2 դեպքով` չպատվաստված երեխաների մոտ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` աշխարհում մինչև մեկ տարեկանը 22.4 միլիոն երեխա դեռևս չի ստացել տարիքի համար անհրաժեշտ բոլոր պատվաստումները: 2011 թվականի դրությամբ աշխարհում ԱԿԴՓ (դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում) պլանային պատվաստումներում երեխաների ընդգրկումը կազմում է ընդամենը 83%՝ թիրախային նվազագույն 95 %-ի փոխարեն:

 

Յուրաքանչյուր ոք պատվաստման շուրջ երկմտելուց առաջ պետք է գիտակցի, որ հիվանդության առաջացման հավանականությունը շատ ավելի բարձր է, քան հետպատվաստումային բարդությունների ռիսկը: Այսպես, ըստ վիճակագրության, եթե 1000 կարմրուկով հիվանդից մեկի մոտ է զարգանում էնցեֆալիտ, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստում ստացած մեկ միլիոնից հետպատվաստումային էնցեֆալիտ կարող է զարգանալ մեկի մոտ: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի կատարվում է մոտ 80 000 դեղաչափ կարմրուկ-կարմրախտ-խոզուկ համակցված պատվաստում, և ոչ մի հետպատվաստումային էնցեֆալիտ չի արձանագրվել:  

 

Պատվաստումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում 1995 թվականից այլևս չի արձանագրվում պոլիոմիելիտ հիվանդությունը, որը նախկինում տարեկան առնվազն 2-3 երեխայի կայուն հաշմանդամության պատճառ էր դառնում: 2002 թվականին Հայաստանը, ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ երկիր և առ այսօր հաջողությամբ պահպանում է այս կարգավիճակը: 1994-1995 թվականներին հանրապետությունում դիֆթերիայի բռնկումից հետո զանգվածային պատվաստումների շնորհիվ համաճարակային իրավիճակը կայունացել է, իսկ վերջին 10 տարվա ընթացքում դեպքեր չեն արձանագրվել:

 

Այսօր էլ աշխարհի շատ երկրներում` Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Թուրքիա և այլուր, լուրջ խնդիր են կարմրուկը և կարմրախտը: Դեռևս 2010 թվականից եվրոպայում սկսված կարմրուկի բռնկումը շարունակվում է մինչ օրս՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց հիվանդացման, վտանգավոր բարդությունների արդյուքում` հաշմանդամության և նույնիսկ մահվան:

 

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը շատ հանգիստ է ու բարենպաստ: 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ իրականացված զանգվածային պատվաստումների, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումների ենթակա երեխաների մոտ 98 տոկոս ընդգրկվածության ապահովման արդյունքում, այդ ժամանակից ի վեր հանրապետությունում կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքեր չեն արձանագրվել: 1999 թվականին հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումների ներդրումից հետո մինչև 14 տարեկան երեխաների շրջանում հիվանդացությունը նվազել է մոտ 100 անգամ: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ներդրման արդյունքում հանրապետությունում 2012 թվականին մենինգիտները նվազել են մոտ 2 անգամ:

 

2012 թվականի նոյեմբերից հանրապետությունում իրականացվում են ռոտավիրուսային դիարեաների դեմ պատվաստումներ: Արդյունքում հանրապետությունում նվազել է ռոտավիրուսների շրջանառությունը և 2013-2014 թվականների սեզոնային բարձրացումների բարձրակետին (հունվար-մարտ) նախորդ տարիների համեմատությամբ զգալի նվազել են ռոտավիրուսային դիարեաներով հոսպիտալացումները (2012թ. հունվար-մարտ՝ 52-57%, 2013-14թ. հունվար -մարտ՝ 23-20%):

 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում  կառավարվող վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներն իրականացվում են ծննդատներում և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում՝ տարիքային որոշակի խմբերի շրջանում: Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում յուրաքանչյուր երեխայի  հաշվառումից հետո ծնողին տրվում է պատվաստման  քարտ, որտեղ մանրամասնորեն ներկայացված են պատվաստանյութերի անվանումները, պատվաստման ժամկետները:

 

Թե´ պետության և թե´ միջազգային կազմակերպությունների կողմից գնված բոլոր պատվաստանյութերը եվրոպական արտադրության են և ունեն ԱՀԿ-ի կողմից   սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան արտոնագրեր:

 

Այսօր Հայաստանում կան բոլոր պայմանները ներկրվող որակյալ պատվաստանյութերը պատշաճ պահպանելու և տեղափոխելու համար: Հանրապետության տարածքում պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով` 24-ից մինչև 48 ժամ պահպանելով անհրաժեշտ 2-8օ  ջերմաստիճանը, իսկ պատվաստում կատարող բոլոր ծննդատներն ու ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններն ապահովված են պատվաստանյութերի պահպանման հատուկ սառնարաններով:

 

Մի մոռացե´ք ժամանակին այցելել տեղամասային պոլիկլինիկա կամ ամբուլատորիա: Ժամանակին արված պատվաստումը կկանխի երեխայի` վարակիչ հիվանդություններով  հիվանդանալուց` առաջացնելով կայուն պաշտպանություն:

 

Հիշե´ք պատվաստումը վարակիչ հիվանդություններից ապահով պաշտպանության միակ միջոցն է:

 

Ի դեպ, իմունականխարգելման մասին հանրության իրազեկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ապրիլի 19-20-ին անցկացվեց սեմինար լրագրողների համար, որոնց ուղերձ էր հղել Դերենիկ Դումանյանը:

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ